Շատ համեղ, տոնական կեքս, որը կարելի է պատրաստել ու վայելել Սուրբ Ծննդյան տոնին

կարագ — 350 գր
կաթնաշոռ — 250 գր
ձու — 2 հատ
փխրեցուցիչ — 3 թ/գ
վանիլային շաքար — 1 ճ/գ
ընկույզ — 200 գր
շաքարավազ — 250 գր
հյութ կիտրոնի
ալյուր — 600 գր
չամիչ — 150 գր
շաքարի փոշի — 25 գր
չիր — 200 գր
Պատրաստման եղանակ
Չամիչը թրջում ենք կոնյակի մեջ, ապա 250 գր կարագը հարում ենք շաքարավազի հետ, ավելացնում ենք ձուն և շարունակում ենք հարել այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված։
Ավելացնում ենք կաթնաշոռը, 1 ճ/գ վանիլային շաքարը, կիտրոնի հյութն ու կեղևը։ Լավ հարելուց հետո ավելացնում ենք փխրեցուցիչը, ալյուրն ու փորձում ենք ստանալ խմորագունդ։
Կաթնաշոռային—շտոլեն-3
Ստացված խմորը լցնում ենք ալրապատ սեղանին, ավելացնում ենք ընկույզը, չամիչն ու մանր կտրատած չրեղենը։
Կաթնաշոռային—շտոլեն-4
Խմորագունդը բաժանում ենք երկու հավասար մասերի, և յուրաքանչյուր մաս ձեռքի ափի օգնությամբ բաժանում ենք 1/3 մասի։
Կաթնաշոռային—շտոլեն-6
Խմորի 1/3 մասը վրա ենք բերում, ինչը խորհրդանշում է փոքրիկ Հիսուսի բարուրը։
Կաթնաշոռային—շտոլեն-7
Շտոլենները դնում ենք ձևամանի մեջ ու 1 ժամ թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Այնուհետև տաք վիճակում պատում ենք 100 գր հալեցրած կարագով, ապա՝ շաքարի փոշիով։
Կաթնաշոռային—շտոլեն-8
Փաթաթում ենք երկշերտ փայլաթիթեղի մեջ ու 2-3 շաբաթ թողնում ենք որևէ սառը տեղում, որպեսզի հասունանա։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *