Կյանքից հեռացել է Արմենակ Մնջոյանը

 

 

Կյանքից հեռացել է  «Դրո»–ի գործով դատապարտված Արմենակ Մնջոյանը: Այդ մասին հաղորդում է «Ազատություն Արսեն Արծրունուն»-Free Arsen Arzrouni  ֆեյսբուքյան էջը:

«Ցավակցում ենք մեզ բոլորիս, կորուստը ծանր է, վիշտը՝ անդարմանելի: Աստված հոգիդ լուսավորի եղբայր: Արմենակ Մնջոյանը 54 տարեկան էր», — նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Մնջոյանի վիճակը վատացել էր հունվարի 3-ի առավոտյան՝ Նուբարաշեն ՔԿՀ-ում: Նա Էրեբունի բժշկական կենտրոն էր տեղափոխվել սրտամկանի կաթվածով եւ թոքի այտուցով։

Հիշեցնենք, որ  Արմենակ Մնջոյանը ձերբակալվել է 1995 թվականին «Դրո»–ի գործով  եւ 1996 թվականին դատապարտվել մահապատժի։ 2003 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի նախագահի թիվ 103-Ա հրամանագրով նրա նկատմամբ նշանակել է պատիժ` ցմահ ազատազրկման ձեւով:

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *